ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Արհամարհանքի նման մի բան կա գրականության հանդեպ»

«Արհամարհանքի նման մի բան կա գրականության հանդեպ»
02.07.2012 | 18:58

Գրքի համաշխարհային մայրաքաղաք Երևանում դժգոհություններ են խմորվում: «Պետական միջոցառումները շրջանցում են հայ գրողին, նրա կողքով են անցնում»,- մեզ հետ զրույցում ասաց ՀԳՄ երիտասարդական բաժանմունքի նախագահ, գրաքննադատ ԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ: - Եվ խնդիրը միայն այդ միջոցառումներում գրողներին ներառելը կամ չներառելը չէ: Հոգատարություն չկա հայ գրողի հանդեպ, նույնիսկ արհամարհանքի նման մի բան կա ընդհանրապես՝ գրականության հանդեպ»:
Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելը, գրաքննադատի կարծիքով, ըստ էության, ոչինչ կամ դեռ ոչինչ չի տվել մեզ: Նրա խոսքով՝ երիտասարդ գրողները, գրականագետները, անկախ ամեն ինչից, իրենց միջոցառումներն են անում և ձգտում են, որ մոտ ապագայում Երևանը լինի գրքի հավերժ մայրաքաղաք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Արքմենիկ Նիկողոսյանի հետ զրույցի մանրամասները՝ «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 4669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ